Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օրգիաներ, թմրանյութեր, կանանց շահագործում. ինչ է բացահայտում «Playboy-ի գաղտնիքները» սերիալը

22:24, չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.
Օրգիաներ, թմրանյութեր, կանանց շահագործում. ինչ է բացահայտում «Playboy-ի գաղտնիքները» սերիալը

«Playboy-ի գաղտնիքները» վավերագրական սերիալը, որի պրեմիերան տեղի կունենա հունվարի 24-ին, կբացահայտի Հյու Հեֆների լեգենդար կայսրության մութ կողմը: Սերիալի ստեղծողները հավաքել են Հեֆների «նապաստակների», մոդելների և պոռնոաստղերի պատմությունները, ովքեր ապրել են նրա առանձնատանը, մասնակցել խնջույքների և վայելել նրա բարեհաճությունը։

Playboy-ի առաջին համարը՝ Մերիլին Մոնրոյի նկարը շապիկին, լույս է տեսել, երբ նրա հիմնադիրն ընդամենը 27 տարեկան է եղել:

Playboy-ի առաջին համարը՝ Մերիլին Մոնրոյի նկարը շապիկին
Playboy-ի առաջին համարը՝ Մերիլին Մոնրոյի նկարը շապիկին
Այն հսկայական հաջողություն է ունեցել, և շուտով ամսագիրն սկսել է արտադրվել յոթ միլիոն օրինակով: Վաճառքից ստացված շահույթով Հեֆները բացել է VIP ակումբների ցանց «յուրայինների համար»: Նրա անդամներից յուրաքանչյուրին տրվել է առանձնատան բանալին։
Հյու Հեֆների առանձնատունը
Հյու Հեֆների առանձնատունը
Այս ակումբների երեկույթներին հյուրերին սպասարկել են մոդել-«նապաստակներ», որոնց հետ հյուրերին թույլ էին տալիս անել այն, ինչ ուզում էին։ Շատ գեղեցկուհիներ ձգտել են հասնել այնտեղ՝ հուսալով, որ դա իրենց ճանապարհ կբացի դեպի մեծ էկրաններ։
Հեֆները «նապաստակների» հետ
Հեֆները «նապաստակների» հետ
Սակայն նրանք, ովքեր հայտնվել են այնտեղ, պատմել են, որ իրականում ամեն ինչ ամենևին էլ այնքան գեղեցիկ չի եղել, որքան կարծում էին։
Հեֆները «նապաստակների» հետ
Հեֆները «նապաստակների» հետ

Շատ աղջիկներ իրենց կամքով չեն հայտնվել այնտեղ: 1970-ականների՝ մեծահասակների համար ֆիլմերի աստղ Լինդա Լավլեյսն առանձնատանը հայտնվել է պատահաբար: Նրան խիստ հարբած վիճակում այնտեղ են բերել մեկ այլ երեկույթից։ Սեփականատերն ու հյուրերն օգտվել են նրա անօգնական վիճակից և բռնաբարել, իսկ ավելի ուշ ստիպել են սեռական հարաբերություն ունենալ շան հետ։

«Բոլորը ծիծաղեցին, երբ նա իջավ լիմուզինից։ Նա հարբած էր և թմրանյութի ազդեցության տակ։ Հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվեց գերմանական հովվաշուն։ Նրանք ստիպեցին նրան օրալ սեքսով զբաղվել շան հետ։ Դա ստոր քայլ էր»,- պատմել է նախկին մոդել Փի Ջեյ Մասթենը։

Ինքը՝ Հեֆները, ուժգին կախվածություն է ունեցել արգելված նյութերից և, ըստ իր սպասավորի պատմածների, ապրել է իր առանձնատանը՝ կարծես իրականությունից կտրված: Նա «նապաստակներին» որպես մարդ չի համարել՝ նրանց օգտագործելով զվարճանքի համար։ Հեֆներն ինքն է հորինել օրգիա-երեկույթների սցենարներ՝ ամեն անգամ հորինելով ավելի ու ավելի նոր զվարճություններ, և ինքն էլ մասնակցել է դրանց։

Հետագայում Հեֆներն ընտրել է յոթ մշտական ​​ընկերուհի, որոնց հետ ժամանակ էր անցկացնում միաժամանակ կամ հերթով։ Նրանք բոլորը շիկահեր էին։ Նրանց թվում էր նրա «նախընտրելին»՝ Հոլլի Մեդիսոնը։ Նա Հեֆների առանձնատուն է մտել 20 տարեկանում՝ հույս ունենալով հետագայում օգտագործել իր կապերը Հեֆների հետ՝ կարիերա անելու համար։ Հեֆները նրան առաձնացրել է մյուսներից, և Հոլլին դա շփոթել է սիրո հետ:

Playboy-ի հիմնադիրը, ըստ Հոլլիի, անընդհատ ստիպել է իրեն մրցել այլ «նապաստակների» հետ։ Աղջիկը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է դիմել, ինչի համար հետագայում զղջացել է։ Այլ մոդելների հետ օրգիաների մասնակցելը, ըստ Հոլլիի, շատ դժվար էր եղել. նրանցից շատերն ատում էին միմյանց։ Ի վերջո, Մեդիսոնը հասկացել է, որ ինքը նրա համար ավելին չէ, քան մյուսները, և Հեֆները պարզապես օգտագործում է իրեն։ Նա հիշում է, որ հենց առաջին գիշերն իրեն ստիպել են մասնակցել օրգիայի՝ առաջարկելով թմրանյութ ընդունել՝ «հեշտացնելու համար»։

«Ամեն ինչ մեքենայաբար էր, ես պարզապես արեցի այն, ինչ անում են մյուս աղջիկները: Շատ զզվելի էր, որ Հեֆը կտրականապես հրաժարվեց պահպանակներ օգտագործելուց»,- խոստովանել է Հոլլին:

Հյու Հեֆները և Հոլլի Մեդիսոնը
Հյու Հեֆները և Հոլլի Մեդիսոնը

Հեֆների մերձավոր շրջապատի մյուս աղջիկներին նույնպես չի հաջողվել իրագործել այն կարիերան, որը երազում էին։ Երբ նա ժամանակ չի անցկացրել աղջիկների հետ, նրանց համար պարետային ժամ է հայտարարվել, այլ տղամարդկանց հետ շփվելն արգելված է եղել։ Նույնիսկ կարմիր շրթներկն արգելված է եղել, իսկ երբ Հոլլին որոշել է փորձարկումներ անել իր մազերի հետ, Հեֆները կատաղել է։ Ինքը՝ Մեդիսոնը, կարծում է, որ այս պատմության մեջ է հայտնվել հիմարությունից, բայց վախենում էր փախչել։

«Ես գիտեի, որ կարող եմ փախչել, բայց հասկանում էի հետևանքները։ Դա կլիներ պոռնովրեժի մի ամբողջ լեռ: Հյուն հաճախ էր նկարում մեզ և ցույց տալիս այդ նկարները հյուրերին: Եթե ​​նա դրանք հանրայնացներ, հասարակությունը կդադարեր մեզ մարդ համարել։ Կարիերայի մասին խոսք չկար»,- ասել է Հոլլին:

70-ականներին ֆեմինիստ ակտիվիստները Հեֆներին դարձրեցին իրենց գլխավոր թշնամին։ Playboy-ի հիմնադրին մեղադրել են «կանանց օբյեկտիվացնելու» մեջ։ Սակայն Հեֆներն այլ կարծիքի էր։ Նա իրեն համարում էր «խոսքի և սեռականության ազատության համար պայքարող մարտիկ ռեպրեսիվ հետպատերազմյան դարաշրջանում»։

Նա իր խնջույքներն անցկացրեց մինչև իր կյանքի վերջը, թեև վերջին տարիներին ինքն էլ չէր կարող մասնակցել դրանց մեծ տարիքի պատճառով։ Մահվանից մեկ տարի առաջ Հեֆները վաճառել է հայտնի առանձնատունը։ Ըստ վաճառքի պամանագրի, Հեֆները իրավունք է ունեցել ապրելու այնտեղ մինչև իր մահը՝ նոր սեփականատիրոջը վճարելով մոտ մեկ միլիոն դոլար։ Կալվածքի արժեքը կազմել է 100 միլիոն դոլար:

Հյու Հեֆները մահացել է 2017 թվականի սեպտեմբերին 92 տարեկան հասակում։

21637 | 0
Facebook