Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում արտագաղթն է ահագնանում, իսկ դրսում շատ հայեր ուղղակի չեն ցանկանում լինել Հայ». Վ. Մարտիրոսյան

01:12, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
«Հայաստանում արտագաղթն է ահագնանում, իսկ դրսում շատ հայեր ուղղակի չեն ցանկանում լինել Հայ». Վ. Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1921 Թվականին Եղիշե Չարենցը իր այս անգերազանցելի՝ «Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում» խոսքերով ձևակերպեց Հայկական Երազանքը։
     Վերջին 100 տարում այս միտքը դարձավ Հայաստանի և սփյուռքի ամբողջ Հայ ժողովրդին միավորող, և Հային Հայ պահող գաղափար։
     Հիմա հայտնվել են մարդիկ, ովքեր ցանկանում են մեզ ստիպել հրաժարվել այս երազանքից։ Մեր այս անկումային վիճակը արդեն իսկ հայկական աշխարհում ստեղծել է լուրջ խնդիրներ։ Հայաստանում արտագաղթն է ահագնանում, իսկ դրսում շատ հայեր ուղղակի չեն ցանկանում լինել Հայ։ Դրա մասին էր նաև իր վերջին ուղերձում ահազանգում Արամ Ա. Կաթողիկոսը։ Եթե այսպես շարունակվի՝ մենք կորցնելու ենք ոչ միայն հայկական պետականությունը և մեր հերթական 14-րդ մայրաքաղաքը, այլև վտանգված է ընդհանրապես Հայ տեսակի գոյությունը։
     Պատկերացրեք Հրեաները հրաժարվեն սիոնիզմից։ Արդյունքում կկորցնեն իրենց ցեմենտող և առաջ տանող ուժը, և որպես հետևանք՝ դա կլինի նրանց վերջը։
     Բայց այս դավաճանների կառավարությանը չի հաջողվելու դա անել։ Որովհետև մենք կանք և մենք ուժեղ ենք։ Եթե դավաճանի հենարանը աշխատավարձով իրենց ու իրենց հայրենիքը ծախածներն են, կրթված անհաջողակներն են, մանիպուլացիաներով խաբվածներն են, ազգային ժողովում քացով կռիվ անողներն են, լեյբլիստ դասալիքներն են։ Ապա մեր հենարանը կրթված հաջողակներն են, թուրքի աչքերի մեջ նայած իրական կռված տղերքն են, Հայ հասկացությունը նյութական բարիքի հետ չհամեմատողներն են, Դադիվանքը սրբություն համարողներն են։
     Մի հատ ձեզ ու մեզ նայեք։ Դուք շանս չունեք, առավելագույնը, որ կարող եք անել, դա ձեր ձեռքին հայտնված պետական լծակները օգտագործելով ժամանակ ձգելն է»։

5016 | 0
Facebook