Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոտենում ենք կոմեդիայի ավարտին, Պուտինը գահավիժում է». Թորոս Ալեքսանյան

00:18, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
«Մոտենում ենք կոմեդիայի ավարտին, Պուտինը գահավիժում է». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն իմ մտավախությունը իրական հիմք ուներ, ըստ ռուսական կողմից հնչած մեկնաբանությունների, Ալիևին Պուտինն էր ուղարկել Կիև, և դա ցույց է տալիս, թե ինչքան շատ է հարգում ու վստահում Պուտինը Ալիևին, որ այդ, թերևս իր համար ամենակարևոր միսիան նրան է վստահել:
     Բայց լավ լուր էլ կա, պարզվում է Ալիևը այնուամենայնիվ չի կարողացել համոզել Զելենսկուն՝ ընդունել Պուտինի առաջարկած պայմանները ու ըստ ամենայնի, Պուտինի օրերը (ավելի ճիշտ ամիսները) հաշված են:
     Պուտինին ասպարեզից հեռանալուց հետո անմիջապես կիրականացվի Դոնբասի վերադրաձը Ուկրաինային, Ղրիմի մասով պրոցեսը երկար կտևի (այնտեղ որոշակի նրբություններ կան), այնուհետև կհաջորդի Լուկաշենկոյի տապալումը ու կսկսվի Բելառուսի ինտեգրումը Եվրոպայի հետ, հաջորդը Ալիևի հերթն է լինելու, Ադրբեջանում իշխանափոխություն տեղի կունենա ու Ալիև-Փաշաևների կլանը կանցնի պատմության գիրկ (այստեղ մեզ համար որոշակի հնարավորությունների պատուհան է բացվելու), նույն ճակատագրին կարժանանա Փաշինյանը, նա նույնպես կկորցնի իշխանությունը ու ստիպված կլինի փախչել Հայաստանից: Կսկսվի նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի վերաինտեգրման պրոցեսը Վրաստանի հետ, նույնը, այսպես կոչված, Մերձդնեստրյան հանրապետությանն է սպասվում:
     Կարճ ասած, մոտենում ենք կոմեդիայի ավարտին, Պուտինը գահավիժում է իր հետ տանելով իր մետաստազներին»:

5417 | 6
Facebook