Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2021-ի նոյեմբերի 12-ին մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող, ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել»․ Տ․ Աբրահամյանի հարցը՝ Պապիկյանին

18:36, չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.
«2021-ի նոյեմբերի 12-ին մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող, ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել»․ Տ․ Աբրահամյանի հարցը՝ Պապիկյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ «2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից։ 2021 թվականի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում։ Մինչև այս պահը նա չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատվել, ինչը փաստում են նրա մոր՝ ՊՆ-ին ուղղված դիմումները»,-հայտարարեց պատգամավորը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, թե բոլոր գործերը քննվում են ՔԿ-ում, հավելելով, որ դեպքերի մասին առավել մանրամասն պատրաստ է քննարկել պատգամավորի հետ հանդիպման ժամանակ․ «Այլ նորություններ կամ այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել»,-եզրափակեց նա։

2570 | 0
Facebook