Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղում ադրբեջանցի տղամարդը պայթել էականի վրա: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:
Նշվում է, որ Վուգար Մամեդովը պայթել է ականի վրա ոչխարներն արածեցնելու ժամանակ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը։
Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։