Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը զանգահարել է Պուտինին. քննարկել են Արցախի անվտանգության հարցը

19:18, երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
Ալիևը զանգահարել է Պուտինին. քննարկել են Արցախի անվտանգության հարցը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հարցը։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

«Ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումն իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանք քննարկել են նաև ներուկրաինական կարգավորման խնդիրները, Ղազախստանում խաղաղապահ առաքելությունը և ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

5797 | 0
Facebook