Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվում է ձյուն, մառախուղ, բուք

08:24, չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.
Սպասվում է ձյուն, մառախուղ, բուք

Հանրապետության տարածքում`

Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ը, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.20C (1955 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.50C (2008 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.70C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

4596 | 0
Facebook