Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք մեզ համոզել ենք, որ արդարությունը չի կարող հաղթանակել անարդար միջոցներով». Արման Մելիքյան

22:48, երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
«Մենք մեզ համոզել ենք, որ արդարությունը չի կարող հաղթանակել անարդար միջոցներով». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքական մտքի, փիլիսոփայության մեր ու իրենց տարբերություններից մեկը՝ մենք ուզում ենք, որ արդարությունը հաղթի:

Իրենք ուզում են հաղթել, որպեսզի իրենց ուզած արդարությունը հաստատվի:

Դրա համար էլ արդարության «հաղթանակի» ապահովումը մենք ուրիշներից ենք ակնկալում, իսկ իրենք ուրիշներին համոզում կամ ստիպում են ճանաչել իրենց հաղթանակը:

Մենք մեզ համոզել ենք, որ արդարությունը չի կարող հաղթանակել անարդար միջոցներով, իսկ իրենք վստահ են, որ ցանկացած միջոցով ձեռք բերված հաղթանակն արդարացված է»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
2603 | 1
Facebook