Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:30, երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
ԱՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»:

4196 | 0
Facebook