Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՄԻԵԴ-ը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը

14:36, երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
ՄԻԵԴ-ը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը

«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է իր վճիռը Նիկոլ Փաշինյանի գործով (դիմումներ թիվ 22665/10 և 2305/11), որով դատարանը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի ազատ հավաքների և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների (11-րդ և 5-րդ հոդվածներ) խախտումներ` 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում: Վճիռը, մի շարք կարևոր գործերի հետ մեկտեղ, որպիսիք են Մուշեղ Սաղաթելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Դարեսկզբի և այլ գործեր, տալիս է սպառիչ գնահատականներ և նորից ու նորից փակում այդ իրադարձությունների վերաբերյալ բազում հարցերի պատասխաններ»:

8161 | 0
Facebook