Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ասում է մարդ, ով տարիներ շարունակ հանգստացրել է բոլորին, որ բանակում ամեն ինչ ընտիր է»․ Ռ․ Ստեփանյան

21:54, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Սա ասում է մարդ, ով տարիներ շարունակ հանգստացրել է բոլորին, որ բանակում ամեն ինչ ընտիր է»․ Ռ․ Ստեփանյան

Թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարցազրույցներից մեկի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ ինքը մտածում էր՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը մի բան գիտեր, որ թույլ էր տալիս ավազակություն, գողություն ու տգիտություն։

Սա ասում է մարդ, ով տարիներ շարունակ հանգստացրել է բոլորին, որ բանակում ամեն ինչ ընտիր է, ու ոչ մի հարց էլ չկա։ Ես կարծում եմ, որ անել սուտ հայտարարություններ հստակ իմանալով ճշմարտությունը, մինիմում ստորություն է։

Ավել բառեր չեմ ուզում ասել։ Խոսքը միայն Արծրուն Հովհաննիսյանի մասին չէ։ Դա կարելի է ասել շատ այլ մարդկանց մասին, ընդունեք իրեն որպես սիմվոլ։ Ու իր նմանների քարոզի պատճառով քարկոծել են այն մարդկանց, ովքեր անընդհատ բարձրաձայնում էին բանակում տիրող բարդակի մասին։ Բազմաթիվ մարդկանց վիրավորել են, անվանել դավաճան, թուրք և այլն, որովհետև չեն փակել աչքերը ու նստել։ Սա է իրականությունը։

Հիմա էլ, ըստ մի խումբ մարդկանց քարոզի, ազգայնական և հայրենասիրական է համարվում «Վիլսոնյան Հայաստան» տխրահռչակ փաստաթղթի մասին երազկոտությունը։

Դարձյալ կտրում են մարդկանց իրականությունից՝ հանուն չեղած ու չլինող բանի։ Փաստենք, մենք դասեր չենք քաղել նույնիսկ ոչ վաղ անցյալում կատարվածից։ Սա տխուր է»։

4121 | 0
Facebook