Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարո՞ղ եք՝ խոսքով «ծալեք», չե՞ք կարող՝ մանդատը դրեք և ուրիշ գործ գտեք»․ Իոաննիսյան

21:24, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Կարո՞ղ եք՝ խոսքով «ծալեք», չե՞ք կարող՝ մանդատը դրեք և ուրիշ գործ գտեք»․ Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում. «Ես ուրախ եմ, որ Ազգային Ժողովի այսօրվա միջադեպը չվերածվեց ծեծկռտուկի կամ ուժի գործադրման, բայց, կարծում եմ, որ այդ առթիվ էլ ավելի ուրախ պետք է լինի ՔՊ-ն:
     Ամբողջ առավոտ ընդդիմությունը գերակշռապես «Ռուբինյանը Թուրքիայի շպիոն է» մակարդակի ինչ-որ մռակոբես ախմախություններ էր խոսում:
     Եթե այդ ամենը վերածվեր բռնության կամ ուժի գործադրման, ապա բոլորը կքննարկեին բռնությունը՝ քննադատելով իշխանությանը: Իսկ այժմ բոլորը քննարկում են այն, որ հայ-թուրքական բանակցությունների մասով Քոչարյանական ընդդիմության ասելիքը մեքենայի վրա դրոշի առկայության-բացակայության մակարդակի է:
     Խորհրդարանը, տիկնայք և պարոնայք, խոսելու տեղ է: Ցանկալի է՝ բովանդակալից խոսելու, բայց խոսելու և ոչ բռունցքներ չափելու:
     Կարո՞ղ եք՝ խոսքով «ծալեք» դիմացինին: Չե՞ք կարող՝ մանդատը դրեք և ուրիշ գործ գտեք, բայց կռիվ մի արեք՝ երկարաժամկետ առումով դա ձեր դեմ է աշխատում»:

4496 | 1
Facebook