Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ կինը և ես որևէ բժշկական կենտրոն չունենք»․ Արսեն Թորոսյան

21:04, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Իմ կինը և ես որևէ բժշկական կենտրոն չունենք»․ Արսեն Թորոսյան

«Ճի՞շտ է, որ ձեր նախարար եղած ժամանակ պետպատվերի շրջանակներում միլիարդների հասնող գումար եք ուղղել հիմնարկի, որտեղ աշխատում է ձեր կինը»,- այսօր՝ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ, քաղաքացիները հարցրել էին առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանից։

«Ինձ թվում է՝ էս ստի շքերթը մի օր պետք է դադարի, որովհետև մենք չենք կարող հերքել տասնյակ անգամ հերքված և բացատրված բաները»,-ի պատասխան ասաց Թորոսյանը։

«Իմ կինը և ես որևէ բժշկական կենտրոն չունենք մեր սեփականության մեջ, բայց միևնույն ժամանակ իմ ընտանիքի անդամներն աշխատում են տարբեր տեղեր և ինձ թվում է սխալ է ակնկալել, որ որևէ պաշտոնյայի ընտանիքի անդամը պետք է գործազուրկ լինի և որևէ տեղ չաշխատի»,- հավելեց նա։

2466 | 0
Facebook