Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան արդեն սկսված է»․ Վահե Թորոսյան

21:42, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան արդեն սկսված է»․ Վահե Թորոսյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանը այլևս անճանաչելի քաղաք է դարձել։ Քաղաքում շրջելով՝ բնազդով նույնիսկ զգում ես հայկականության օտարումը, վանող շունչը, որը երևանյան չէ, այլ թերևս քաղքենի մեգապոլիս է հիշեցնում։

Այն, որ Երևանը վերածվել է մոլախաղային բորդելի՝ տեսանելի է անգամ փակ աչքերով։ Փորձեք վիզուալ կերպով շրջանցել բոլոր այդ գովազդային վահանակները և կտեսնեք, որ դա անհնար է։ Միևնույն է բոլոր կողմերից պաշարված եք տեսողական դիվերսիայով և տեռորով։ Երկկողմանի կրակահերթի պես գնդակոծվում է մարդկային միտքը։
     Արձանային մշակույթը որքան օտար է, այնքան էլ գռեհիկ՝ համեմված քաղաքական նրբերանգներով։ Լուկի վրա Անվախ աղջկա ֆեմինիստական արձան, գանդիական քայլող մարդ։ Պետք է կարծել, որ ինչ-որ մի օր կլինի նաև «Չծխող Մարդու» արձանը և պարտված, բայց իրեն պարտված չհամարող «Հպարտ Քաղաքացու» արձանը՝ թափված ատամներով և ցամաքած ստամոքսով բայց՝ Հպարտ։

Երևանը շուտով նաև հեղեղվելու է աղանդավորական շրջիկ փերեզակներով, որոնք արդեն իսկ սկսել են Աստծո անունից մարդկանց սուրճ, թեյ առաջարկելով։ Հետո նաև կարող է մեղքերի թողության թղթեր՝ ինդուլգենցիաներ վաճառեն։ Եվ այսպես տեղի է ունենելու հայերի հերթական մասնատումը և միմյանցից խզումը։

Մի խոսքով, Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան արդեն սկսված է։ Նախ պետք է մեր ուղեղներում դա անել հետո արդեն փաստացի կերպով»։

Աղբյուրը` Վահե Թորոսյան
| | |
3599 | 0
Facebook