Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս նախագծի իրական շահառուն բացառապես բանկերն են». Արամ Վարդևանյան

15:36, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Այս նախագծի իրական շահառուն բացառապես բանկերն են». Արամ Վարդևանյան

Անկանխիկ գործառնությունների մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: «Նախագիծը վերաբերում է այն իրավակարգավորումենրին, որով կխթանենք անկանխիկ գործառնությունների իրականացնումը՝ դրանք դարձնելով ավելի մատչելի, կամրագրենք գործարքներն անկանխիկ իրականացնելու անձանց իրավունքները և կձևավորենք անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ»,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ այն նվազեցնելու է նաև ստվերային տնտեսությունում գտնվելու շարժառիթները:

«Այս նախագծի իրական շահառուն բացառապես բանկերն են: Այս նախագիծը նրա մասին է, որ բանկերն ամբողջությամբ ունենան մենաշնորհային դիրք՝ գումարի շրջանառության վերաբերյալ»,- արձագանքեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

4530 | 0
Facebook