Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու համար». Արմեն Դարբինյան

12:18, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու համար». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը․ «Իմ և Հայ-Ռուսական համալսարանի գործունեության առիթով ֆալսիֆիկացված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի պատվիրատուներին հակազդելու առաջարկով ինձ դիմել են.

* համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ արտահերթ գիտխորհուրդ և համալսարանի կոնֆերանս հրավիրելու պահանջով,

* համալսարանի ուսանողությունը՝ դասադուլ և ցույցեր անելու առաջարկով,

* բազմաթիվ ծնողներ՝ տարբեր հասցեներով կոլեկտիվ նամակներ գրելու առաջարկով,

* հազարավոր արդեն շրջանավարտներ՝ համալսարանի դիմաց հավաքվելու, իրավիճակի կապակցությամբ իրենց զայրույթը արտահայտելու և ռեկտորին աջակցություն ցուցաբերելու մղումով,

* բազմաթիվ արժանապատիվ հայեր՝ սատարման և աջակցության առաջարկություններով:

Անչափ Շնորհակալ եմ բոլորին:

Համալսարանական անձնակազմին, սակայն, ռեկտորի իրավունքով խստիվ հրամայում եմ.

ո՛չ մի դասադուլ, ո՛չ մի գիտխորհուրդ կամ կոնֆերանս այս հարցով: Պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ, իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու և պատվիրատուներին ամաչեցնելու համար: Համալսարանն ինչպես եղել, այնպես էլ մնում է ու կմնա քաղաքական խաղերից դուրս, Ակադեմիական Ազատության, Սիրո, Արդարության, Անձնային աճի, Համերաշխության, Համագործակցության և Արժանապատվության բացառիկ կղզի: Ես եղել և մնում եմ դրա երաշխավորը: Համալսարանը շարունակում է իր կառուցողական ու հաղթական ուղին:
     ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»:

3292 | 0
Facebook