Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա հատված է Ռ. Քոչարյանի՝ 2005թ. ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետին գրված նամակից». ՔՊ-ական պատգամավոր

11:36, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Սա հատված է Ռ. Քոչարյանի՝ 2005թ. ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետին գրված նամակից». ՔՊ-ական պատգամավոր

««Հարգելի վարչապետ: Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարևաններ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև». սա հատված է Քոչարյանի 2005թ. ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանին գրված նամակից»,- ԱԺ-ում ելույթ ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը. «Անցե՛ք բոլոր արխիվներով, փորձեք գտնել մի հրապարակում այդ մասին՝ մինչև 2011թ. օգոստոսը, երբ Wikileaks-ը սա հրապարակեց»:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
4716 | 0
Facebook