Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՛չ, դեղին ժիգուլի չի անցել». Ռուբինյանը՝ ընդդիմությանը

10:55, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Ո՛չ, դեղին ժիգուլի չի անցել». Ռուբինյանը՝ ընդդիմությանը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հարցերին՝ վերաբերող Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ տեղի ունեցած հանդիպմանը, ասաց. «Կառուցողական մթնոլորտ ասելով՝ նկատի ունենք կառուցողական մթնոլորտ: Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները հրապարակել են հաղորդագրություններ, որոնցում նշված է՝ ինչ ենք քննարկել, հայտարարություն է արել նաև ՌԴ ԱԳՆ-ը....»: Դահլիճից հնչած՝ «իսկ էդ մոմենտին դեղին ժիգուլի անցե՞լ է» հարցին, Ռուբինյանը պատասխանեց. «Ո՛չ, դեղին ժիգուլի չի անցել»:

Տեղեկացնենք, որ «դեղին ժիգուլու» վերաբերյալ արտահայտությունը շաբաթներ առաջ հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանինը՝ հարցուպատասխանի ժամանակ:

4039 | 0
Facebook