ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված ու լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Վերջինները քիչ առաջ երդվեցին: Էդգար Հակոբյանը դժվարությամբ էր ընթերցում երդման տեքստը՝ շփոթվելով: