Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս անգամ թիրախավորվել է Լոռու Կաթնաղբյուր գյուղը». Օլեգ Դուլգարյան

00:24, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Այս անգամ թիրախավորվել է Լոռու Կաթնաղբյուր գյուղը». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոռու հերթական գյուղում ցանկանում են ոսկու և թանկարժեք քարերի հանք բացել, այս անգամ թիրախավորվել է Լոռու Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղը և հունվարի 20-ին այնտեղ, բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում լսումներ են նշանակված, կարևոր է որպեսզի սրտացավ մարդիկ այդ օրը լինեն այնտեղ թույլ չտան գյուղացիներին խաբվել, քանզի վստահ եմ գյուղացիները ունեն սակավ տեղեկատվություն հանքարդյունաբերության օրենսդրական բացերի և առողջապահական ռիսկերի մասին։
     Աղտոտելով ամբողջ Թումանյանի/Ալավերդու տարածաշրջանը, որը ունի անդառնալի բնապահպանական և առողջապահական հետևանքներ հիմա էլ կարծես ակտիվացել է Ստեփանավանի տարածաշրջանը մեկ ամբողջական հանքավայր դարձնելու մղումը ու դա թույլ տալ բնականաբար չի կառելի»:

4709 | 0
Facebook