Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Чья бы корова мычала». Դանիել Իոաննիսյան

21:30, կիրակի, 16 հունվարի, 2022 թ.
«Чья бы корова мычала». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում. «Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը անում է ամեն ինչ` իշխանություն պահելու համար։ Միգուցե, բայց чья бы корова мычала?
     Մեղմ ասած, հիացած չլինելով Հայաստանում ժողովրդավարության այսօրվա մակարդակով, պետք է հիշեցնեմ, որ 1995 թվականին ՀՀՇ-ն և 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծված ընտրություններով են պահպանել իշխանությունը։
     Պետության դեմ ծանրագույն հանցագործություն, որը (առնվազն` առայժմ) չեն արել Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն։
     Հույսով եմ, որ Հայաստանը երբեք այլևս չի տեսնի իշխանության պահպանման համար արված այնպիսի քայլեր, ինչպիսիք արել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
     Եվ պետք է անենք ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության պահպանման համար արված քայլերի հարցում չդառնա այդ այդ երեքից որևէ մեկի պես»։

5771 | 4
Facebook