Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հռոմեական զորքի մեծագույն նվաճողական հնարքներից մեկը Մասադա ամրոցը գրավելու ժամանակ». Սիրեկանյան

02:12, երկուշաբթի, 17 հունվարի, 2022 թ.
«Հռոմեական զորքի մեծագույն նվաճողական հնարքներից մեկը Մասադա ամրոցը գրավելու ժամանակ». Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասադան հին ամրոց է Իսրայելում, Մեռյալ ծովի հարավ արևմտյան ափին, Արադ քաղաքից ոչ հեռու:
     Գտնվում է Հուդայի անապատի ժայռերից մեկի բարձունքում, Մեռյալ ծովի մակարդակից 450 մետր բարձրության վրա։ Մ.թ.ա. 25 թ-ին, Հերովդես I թագավորը այստեղ կառուցեց ապաստան իր և իր ընտանիքի համար՝ զգալիորեն ամրացնելով և վերակառուցելով այստեղ գոյություն ունեցած մ. թ. ա. 37-31 թվականներին կառուցված հասմոնյան ժամանակաշրջանի ամրոցը։
     67 թվականին Մասադայում բնակություն հաստատեցին հռոմեացիների դեմ ապստամբությունը ղեկավարած արմատական կողմի ներկայացուցիչները` սիկարիները, որն էլ հանգեցրեց երկարատև Հուդայական պատերազմի։ 66 թվականին հռոմեական լեգիոնների կողմից Երուսաղեմը գրավելուց հետո Մասադան մնում է ապստամբների վերջին պատվարը։
     Հռոմեացի զինվորները որոշում են անառիկ ամրոցը գրավելու մի հնարք:

Մասադա ամրոց
Մասադա ամրոց

     Շուրջ 9000 ստրուկներ ճանապարհ էին կառուցում և հող էին կրում ամրոցի շուջը պաշարման հողապատնեշ և պարսպակործան մեքենաների համար հարթակ կառուցելու նպատակով։
Մասադա ամրոց
Մասադա ամրոց

     Երբ հռոմեացիներին հաջողվում է հրկիզել սիկարիների կողմից փայտե գերաններից կառուցված լրացուցիչ ներքին պաշտպանական պատը, մտնում են ներս և նկատում, որ ամրոցի բնակչությունն ինքնասպան է եղել:
Մասադա ամրոց
Մասադա ամրոց
Մասադա ամրոց
Մասադա ամրոց

     Հովսեփոս Փլավիոսի գրքի համաձայն, Էլազար բեն Յաիրը հրեաների առաջ կրակոտ ճառ արտասանեց և նրանց կոչ արեց նախընտրել զոհվել ազատ քաղաքացի, քան ենթարկվել տանջալից և ամոթալի ստրկության»:
Մասադա ամրոց
Մասադա ամրոց
Մասադա ամրոց
Մասադա ամրոց

4343 | 0
Facebook