Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կանխվել է երիտասարդի ինքնասպանության փորձը․ նա ցանկանում էր միանալ զոհված ընկերներին

17:48, կիրակի, 16 հունվարի, 2022 թ.
Կանխվել է երիտասարդի ինքնասպանության փորձը․ նա ցանկանում էր միանալ զոհված ընկերներին

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը:
     Ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի անվտանգ վայր: Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել քաղաքացուն հետ բերել վտանգավոր եզրագծից:

Նրան ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Կայքի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, որը ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

5762 | 0
Facebook