Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Փշրանքներ. Հաթերք, Արցախ». Համլետ Պետրոսյան

03:12, շաբաթ, 15 հունվարի, 2022 թ.
«Փշրանքներ. Հաթերք, Արցախ». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փշրանքներ:
     Պատկերաքանդակ, Աստվածածինը մանկան հետ, մոտ 16-17-րդ դարեր (եթե չլիներ արձանագրությունը, հավանական կհամարեի 13-րդ դարը) Հաթերք, Արցախ:
     Արձանագրությունը. «[Յա]նուն Ա[ստուծո]յ ես տ[է]ր Թա…/ …ակես ք[ա]հան[ա]ի/…տ[է]ր Ակուփ…»:
     Մակար Բարխուդարյանցի այցելության ժամանակ (19-րդ դարի վերջեր) արձանագրությունն ավելի ամբողջական է եղել. «…եկեղեցուս դրան արտաքին կողմում մի քարի վերայ կայ կանացի պատկեր, որի շուրջն քանդակուած է կարակնաձև. «Կամաւն Աստուծոյ ես տէր Թաթէոս, Մարկոս եղբարքս ամեն կանկնեցինք Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս, Ռըստակէս աւագ քահանայ. Տէր Աստուած ողորմեա», Մ. Բարխուտարեանց, Արցախ, Բագու, 1895, էջ 200:
     Հրապարակում եմ առաջին անգամ»:

Հաթերք, Արցախ
Հաթերք, Արցախ
| | |
1960 | 0
Facebook