Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարզաբանում՝ հրաժարականի մասին». Արմեն Դարբինյան

10:48, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
«Պարզաբանում՝ հրաժարականի մասին». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը․ «Պարզաբանում հրաժարականի մասին. երեկվա հրապարակումից հետո նամակների տարափ է սկսվել ինձ հրաժարականից ետ պահելու խնդրանքով և պայքարելու հորդորով: Սիրելինե՛րս, շնորհակալ եմ այսպիսի վստահության, սիրո և հարգանքի համար. ես դեռ պիտի շատ աշխատեմ՝ նման վերաբերմունքն արդարացնելու համար: Որոշ պարզաբանում տամ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության և նշանակման ընթացակարգի մասին, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա:

Համալսարանն ունի երկու համահավասար հիմնադիր, երկու պետություն, այն իր բնույթով Միջպետական հաստատություն է, որի գործունեությունը կանոնակարգող Միջպետական համաձայնագրում ժամանակին իմ պնդմամբ ամրագրվել է ռեկտորի՝ համալսարանի Ընդհանուր ժողովի կողմից (որը կառավարման բարձրագույն մարմինն է) ընտրության դրույթը: Սակայն հիմնադիրներն իրենց ընթացակարգերում ամրագրել են թեկնածուների նախօրոք համաձայնեցման պահանջը (ինչն արդար է. հիմնադիրներ են, իրավունք ունեն նաև համաձայնություն չտալու): Այնուհետև Ընդհանուր Ժողովի կողմից ընտրված թեկնածուն հաստատվում է ռեկտորի պաշտոնում հիմնադիրների համատեղ հրամանով՝ պաշտոնավարման հինգ տարի ժամկետով:

Մեր վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին, հաջորդ ընտրությունները 2023-ին են: Ռուսաստանյան հիմնադրի ներկայացուցիչը Գիտության և Բարձրագույն կրթության նախարարությունն է: Նախարար Ֆալկովը իր պաշտոնավարության ամբողջ ընթացքում (առավել, քան երկու տարի) զարմանալի անտարբերություն է ցուցաբերել համալսարանի նկատմամբ, բազմաթիվ անգամներ մերժել է իմ առաջարկները՝ հանդիպելու և համալսարանի խնդիրները քննարկելու: Իմ կողմից՝ նրա հանցավոր անգործության և հիմնադրի պարտականությունները չկատարելու կապակցությամբ ներկայումս հաղորդում է պատրաստվում ՌԴ դատախազություն (ահա թե ինչով նրանք պիտի զբաղվեն՝ Հայաստան ֆալսիֆիկացված թղթեր ուղարկելու փոխարեն): Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունն առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում: ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»:

5740 | 1
Facebook