Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականի հունվարից գործարկել է էլեկտրոնային հարթակ:
Հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է տեսաուղեցույցով։ Ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային հարթակից
Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Դրա համար պետք է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք՝ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին: