Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը երեք մասնակից ունի գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

14:36, երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Հայաստանը երեք մասնակից ունի գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

Հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկ-մարզուհիներ՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր:

Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։

Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս 2021թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր և նախապատրաստվում է Պեկինի մարզահանդեսին:

5597 | 0
Facebook