Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում դասերը վերսկսելու մասին

14:54, շաբաթ, 08 հունվարի, 2022 թ.
Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում դասերը վերսկսելու մասին

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։
     1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»։

| | |
4433 | 0
Facebook