Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

2-ամյա Տիգրանը հրել է 1250 կգ-անոց մեքենան ու գրանցվել «Դյուցազնագրքում»

15:42, երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ.
2-ամյա Տիգրանը հրել է 1250 կգ-անոց մեքենան ու գրանցվել «Դյուցազնագրքում»

Գյումրեցի 2-ամյա Տիգրան Սարգսյանը նոր ռեկորդ է սահմանել ու գրանցվել «Դյուցազնագրքում»։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, փոքրիկը կարողացել է 25 մետր հրել հայրիկի Opel Astra-ն, որի կշիռը 1250 կիլոգրամ է։
     Տղայի տատիկի՝ Մարինա Սարգսյանի խոսքով՝ ավելի վաղ Տիգրանին հաջողվել էր նույն մեքենան հրել 15 մետր։
     «Տիգրանը գերազանցեց իր ռեկորդը` հրելով 25 մետր։ Նա տանը մարզվում է, ութ կիլոգրամանոց ծանրաձող է վերցնում (երեխայի սեփական քաշը 10 կգ է) ու ման գալիս»,- ասում է տատիկը։

Տիգրանն իր ընտանիքի առաջին դյուցազունը չէ. նրա ավագ եղբայրը՝ 8-ամյա Դավիթը, ռեկորդակիր է դարձել 4 տարեկանում։ Նա նույնպես մեքենա է հրել ու գրանցվել «Դյուցազնագրքում»։

19714 | 1
Facebook