Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խիստ վտանգավոր աստղակերպը Երկրի կողքով կանցնի հաշված տարիներ անց

18:36, կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Խիստ վտանգավոր աստղակերպը Երկրի կողքով կանցնի հաշված տարիներ անց

Գրեթե 400 մ տրամագծով և 30 միլիոն տոննա զանգվածով «Ապոֆիս» աստղակերպը 7 տարի անց կանցնի գեոստացիոնար արբանյակների ուղեծրի հեռավորության վրա: Դա տեղի կունենա 2029 թվականի ապրիլի 13-ին: «Աստղակերպի անկման վայրից 10 կմ շառավղի վրա երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել Ռիխտերի սանդղակով 6,5 բալ ուժգնության: Քամու ուժգնությունը կհասնի 790 մետր վայրկյան արագության: Այս մասին ասվում է Համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումներում: «Ապոֆիսը բացահայտվել է 2004 թվականին: Ըստ գիտնականների, աստղակերպերը հայտնաբերելը բավականին դժվար է, քանի որ դրանք չափերով փոքր են և վատ են անդրադարձնում արևի լույսը: Ուստի Երկրին սպառնացող աստղակերպերից ակնկալվող վտանգը միշտ էլ մեծ է:

7457 | 0
Facebook