Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Մի հատ *** էլ կար, է, կհիշեք, Արծրուն Հովհաննիսյան էր անունը». Վազգեն Սաղաթելյան

22:12, հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ.
«Մի հատ *** էլ կար, է, կհիշեք, Արծրուն Հովհաննիսյան էր անունը». Վազգեն Սաղաթելյան

«Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Այս տարվա ապրիլին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստացել էր երկնիշ տնտեսական աճ, նույնիսկ ասել, որ հրաժարական կտա, եթե նման արդյունք չգրանցվի: Կենտրոնական բանկը դեկտեմբերի 14-ի դրությամբ կանխատեսում ա 4.2 % աճ: Լրագրողը հարցնում ա այս մասին Քերոբյանին, նա էլ իր հերթին բերում ա որոշ արդարացումներ (գնաճ և այլն) ու վերջում ասում, որ ծանր ժամանակներ էին այդ հայտարարության ժամանակ, մարդկանց լավատեսություն էր պետք՝ դրա համար ասացի: Մի հատ ***դոն կար է, կհիշեք երևի, Արծրուն Հովհաննիսյան էր անունը, դա էլ պատերազմից հետո ասեց մոտավորապես. «Բա հո չէի ասելու քաքի մեջ ենք»: Խնդիրը ստեղ նրանում ա, որ նույնիսկ, եթե դու ստում ես բարի մտադրությունով, դու անում ես դա սեփական վարկանիշի ու խոսքի կշռի հաշվին: Երբ պնդում ես, որ սաղ լավ ա ու հաղթելու ենք, իսկ մյուս օրը ստորագրվում ա խայտառակ կապիտուլյացիա, դա քո վարկանիշի հարցն ա, ըստ էության դրանից հետո դու դառնում ես լեգիտիմացված ***դոն: Պիտի դա ընդունես ու ապրես հետայսու այդ կարգավիճակով ու չփորձես հետո գալ ու լավ տղա խաղալ: Դա, եթե կուզես, պիտի լինի քո զոհաբերությունը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ: Պետք ա լինի պատասխանատվություն խոսքերի համար, այլ պարագայում դա պարզապես աղմուկ ա: Որևէ մեկը պարտավոր չէ քեզ հավատալ դրանից հետո, ինչ էլ ասես, մարդը մտածելու ա էս ***դոնը հաստատ ուզում ա գլխներիս տակ փափուկ բարձ դնի: Դու փաստացի նույնիսկ գլխի տակ բարձ դնող այլևս չես կարող լինել, քանի որ հենց մարդիկ քեզ տեսնում են բարձը ձեռքդ, ասում են էս ***դոնը հաստատ գալիս ա մեր գլխի տակ դնի: Իսկ բարձ դնող երբեմն պետք ա, դրա համար կգտնեն մեկ ուրիշ ***դոն, որը կհամաձայնի կատարել էդ ֆունկցիան: Քաղաքական գործչի հրապարակային խոստումը քուչում երդվելու կամ քֆուր ուտելուն հավասար բան ա: Չի կարելի դա անել, խաբել, հետո լավ տղու դեմքով իջնել ֆուտբոլ խաղալու, քանի որ ամեն ցանկացողը թքելու ա դեմքիդ ու լինելու ա ճիշտ: Էս ա միակ տրամաբանությունը, մնացածը անիմաստ ու էժան կռուտիտներ են»:

| | |
20964 | 5
Facebook