Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբիայի ափերի մոտ հայտնաբերել են 27 ներգաղթյալի դի

18:24, կիրակի, 26 դեկտեմբերի, 2021 թ.
Լիբիայի ափերի մոտ հայտնաբերել են 27 ներգաղթյալի դի

Լիբիայի Կարմիր մահիկի աշխատակիցները Լիբիայի ափերի մոտ հայտնաբերել են ջրահեղձ եղած 27 ներգաղթյալի դի, 3 մարդ փրկվել է, ասվում է կազմակերպության Հոմսի մասնաճյուղի տարածած հայտարարությունում։
     «Շաբաթ գիշերը Լիբիայի Կարմիր մահիկի աշխատակիցներն Ալուսի շրջանի ծովափին հանել և փաթեթավորել են 17 դի, այդ թվում՝ նորածնի: Աշխատակիցների մեկ այլ խումբ էլ, համագործակցելով առափնյա պահպանության հետ, մեկ այլ վայրում ջրից դուրս է բերել և հավաքել 10 դի, այդ թվում՝ 2 կնոջ։ 3 ներգաղթալ փրկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
     Հայտարարության համաձայն, փրկված ներգաղթյալներն ստացել են բժշկական օգնություն։ Ծովում հնարավոր ողջ մնացածների որոնումները շարունակվում են։

9293 | 0
Facebook