Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար ներկայացուցիչ կնշանակի». ՀՀ ԱԳՆ խոսնակ

09:54, երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ.
«Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար ներկայացուցիչ կնշանակի». ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին
     Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
     Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

7233 | 3
Facebook