Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմացա, որ ծաղիկներ նվիրող տղան անմահացել է». Անաիս Սարդարյան

00:18, երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ.
«Իմացա, որ ծաղիկներ նվիրող տղան անմահացել է». Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյան, ով 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղված էր սահմանին կռվող զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրմամբ, «Ինսթագրամ»-ի իր էջում այդ օրերին արված հուզիչ տեսանյութ է հրապարակել և նշել, որ կադրերում պատկերված զինվորն անմահացել է :«Փաստորեն դու մեր պահապան հրեշտակն էս դարձել .....
     44 օրյա պատերազմի օրերին ինձ մոտ եկան երկու Զինվորներ ու ասացին, որ ծաղիկներ են բերել իրենց վաշտի անունից ինձ իմ կատարած աշխատանքի համար:
     Նրանց գնալուց հետո տղաների հետ կապը կորավ (Հուզվել էի անչաաաափ: Իրենց այցից հետո էլ ավելի ոգևորված էինք հավաքում սնունդ ու ամեն հնարավոր բան, որ ուղարկեինք տղեքի մոտ՝ սահման:
     Մի քանի օր առաջ իմացա, որ ծաղիկներ նվիրող տղան անմահացել է:
     Սիրտս տրաքումա ցավից ….
     Ի դեպ Տղերքը խնդրել էին այդ օրը վիդեոն չտեղադրել …
     Ռոբ ջաաաա՜ն, հիշատակդ վառ:
     Փառք մեր հերոսներին», - գրել է դերասանուհին:

10530 | 0
Facebook