Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռալֆ Յիրիկյանը #00000-ներով առաջին համարը տվել է Լևոն Քոչարյանին

11:42, ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ.
Ռալֆ Յիրիկյանը #00000-ներով առաջին համարը տվել է Լևոն Քոչարյանին

Վերջին օրերին համացանցում կրկին ակտիվացել են քննարկումները Ռալֆ Յիրիկյանի և Քոչարյանների ընտանիքի կապերի շուրջ։ Համաձայն տեղեկությունների՝ իշխանությունները «չեն մարսել» Յիրիկյանի և Վիվա-ՄՏՍ-ի բարձրաստիճան որոշ աշխատակիցների «կասկածելի» ակտիվությունն ԱԺ վերջին ընտրություններին։ Ասում են՝ այժմ իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, որի համաձայն՝ ՎիվաՍելի բացման ժամանակ (2004 թ.) Ռալֆ Յիրիկյանն առաջին ոսկյա հեռախոսահամարը նվիրել է Ռոբերտ Քոչարյանի պատանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ Յիրիկյանը (նաև այդ կերպ) փորձել է վարձահատույց լինել Ռոբերտ Քոչարյանին, ով «կանաչ լույս» է տրամադրել ՎիվաՍելի և Յիրիկյանի գործունեությանը Հայաստանում։ Ասում են նաև, որ իշխանություններն այդքանով կանգ չեն առնելու և առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն Յիրիկյանի և Քոչարյանի կապերի նոր՝ աղմկահարույց տեղեկություններ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
49070 | 2
Facebook