Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Երեկ՝ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարում ճանապահաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են հարցրել։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասաց, որ ինքը լսել է նոր ճանապարհի կառուցման մասին, սակայն որոշակի ոչինչ չգիտի։
Հավելեմ, որ Հայաստան է ժամանել ՌԴ դեմարկացիոն հանձնաժողովը, որը գեներալ Մուրադովի գլխավորությամբ սահմանագծում դեմարկացիա է իրականացնելու»: