Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Անասելի տանջանքների միջով անցած նախկին գերին եկել էր Հանրապետության հրապարակ». Հոխիկյան

21:48, չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
«Անասելի տանջանքների միջով անցած նախկին գերին եկել էր Հանրապետության հրապարակ». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Խաչիկ Գրիգորյանը գերությունից նոր է վերադարձել։ Թշնամու ձեռքն ընկել է Բերձորի մոտ՝ 2020-ի նոյեմբերին։ Գնացել էր՝ զենք ստանալու, բայց թիկունքային որևէ ապահովություն չի ունեցել ու գերի է ընկել։ Պայքարել է մինչև վերջ, բայց շրջափակման մեջ ու անզեն կա՛մ պիտի հանձնվեր, կա՛մ զոհվեր։
     Անասելի տանջանքների միջով անցած նախկին գերին երեկ եկել էր Հանրապետության հրապարակ՝ կանգնելու մյուս գերիների ծնողների կողքին։ Գերին եկել էր, իսկ փափուկ կյանքով ապրողները չէին եկել։
     Այսօր պետության կողմից արհամարհված են ոչ միայն գերիների ու անհետ կորածների հարազատները, այլև հենց գերիները, գերությունից վերադարձածները։
     Խաչիկն անտեսված է, որևէ մեկը չի հետաքրքրվում նրա առողջությամբ, ոչ ոքի չի հետաքրքրում, թե ապրելու ինչ միջոց ունի այս երիտասարդը։ Ու մենք համարում ենք, թե պաշտպանում ենք այն մարդկանց, ովքեր հանուն հայրենիքի գերեվարվել են։ Էլ ինչո՞ւ եք ուրախանում գերիների վերադարձով, եթե պիտի այս մարդկանց թողնեք բախտի քմահաճույքին։
     Որ փաշինյանական ռեժիմի պաշտոնյաները անհայրենիք են, արդեն կասկածից վեր է, բա մեզնից յուրաքանչյուրն ո՞վ է։
     Հայելու մեջ նայեք մեկ-մեկ ու ինքներդ ձեզ հարց տվեք։ Ինչի՞ համար եք ապրում, ի՞նչ արժեքներով եք ապրում»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
6493 | 0
Facebook