Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը. «Ես համալսարանական եմ» նախաձեռնություն

13:00, չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
Ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը. «Ես համալսարանական եմ» նախաձեռնություն

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է. «Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։ Եվ սա այն դեպքում, երբ կարող էին առաջադրվել շատ ավելի մեծ թվով գիտնականներ և դասախոսներ, քանի որ Կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելուց հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել գիտությունների թեկնածուներն ու դոցենտները։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին։

Իսկ դա էլ նշանակում է, որ որևէ ծրագրային քննարկում, ապագայի վերաբերյալ բանավեճ, համակարգային փոփոխություն և ի վերջո, որևէ տեսլական պարզապես բացառվում են»:

2359 | 0
Facebook