Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը

19:24, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը: ՄԱԿ-ի դատարանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է իր հանձնառությունների շրջանակում ապահովի 2021-ի հակամարտության պատճառով գերեվարված և այժմ գերեվարման մեջ գտնվող բոլոր անձանց անվտանգությունը, պաշտպանի նրանց բռնություններից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև հավաստիացումներ ներկայացնի այդ միջոցների կիրառման հարցով:

Մյուս կետով դատարանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի ատելության խոսքի տարածումն ու ռասսայական խտրականության տարածումը կանխելու համար, այդ թվում նաև միջոցներ ձեռնարկի, որպեսզի էթնիկ պատկանելության համար մարդիկ չթիրախավորվեն պետական ինստիտուտների և պաշտոնատար անձանց կողմից: Ինչպես նաև դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել՝ պատժելու հայկական պատմական ժառանգության նկատմամբ վանդալիզմի բոլոր դրսևորումները: Հատկապես մասնավորեցվում է, որ Ադրբեջանը պետք է վստահեցնի, որ ռազմավարի պուրակի ցուցանմուշները, որոնք հեռացվել են, կրկին չեն վերադարձվեն, գրում է «Առավոտ»-ը:

Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), հոկտեմբերի 14-15-ին անցկացվեցին «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ: Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին (ICJ) խնդրել է կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում Բաքվի ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը
6047 | 0
Facebook