Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Գերեվարված ծնողի ցավը շահարկելը շանտղություն է»․ Գոհար Վեզիրյան

15:54, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
«Գերեվարված ծնողի ցավը շահարկելը շանտղություն է»․ Գոհար Վեզիրյան

Լրագրող Գոհար Վեզիրյանի գրառումը. «Հասկացա՞ք, թե ինչ էր նշանակում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է հանգամանքները ուսումնասիրվեն, թե մարդիկ ինչպե՞ս են գերի ընկել։ Հիմա Ալեն Սիմոնյանը մասնավոր զրույցներում բացատրում է, թե ինչ է եղել՝ զենքը դրել-փախել են ու վերջում էլ մոլորվել են։ Չենք հավատում։ Ով-ով, բայց Ալեն Սիմոնյանը ամենավերջին մարդն է, որ կարող է դատել թողնող-փախչող-մոլորվողներին։ Ի վերջո հենց ՔՊ-ն է դասալիքների մի ողջ էպոխա բացել Հայաստանի քաղաքական կյանքում։ Ինչ վերաբերում է ծնողների ակտիվության սիմոնյանական բացատրությանը, ապա սա էլ մտքի փչացածության հերթական ապացույցն է։ Գերեվարված ծնողի ցավը շահարկելը շանտղություն է։ Գերիներին այլևս մարդ չհամարելը՝ անբարոյականություն»։

Աղբյուրը` Գոհար Վեզիրյան
| | |
2151 | 0
Facebook