Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Զոհերի պատճառն անորակ շինարարությունն է». Ավետիք Իշխանյան

17:48, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
«Զոհերի պատճառն անորակ շինարարությունն է». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «Այսօր 1988 թ․ երկրաշարժի տարելիցն է։ Նորից հեշեցնեմ, որ երկրաշարժը զոհերի պատճառ չի կարող լինել։ Զոհերի պատճառն անորակ շինարարությունն է։ Շատերն այդ անորակ շինարարության հարցը կապում են ԽՍՀՄ բարքերի հետ։ Այո՛, ԽՍՀՄ-ում կոռուպցիա կար, բայց, ի տարբերություն Հայկական ԽՍՀ-ի, այլ հանրապետություններում, մարդկանց կյանքի հաշվին կոռուպցիայի մեջ չէին խրվում։ Հատուկ ուշադրություն եմ դարձրել Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, նույն 70-80–ականների շենքերին։ Այո՛, ինչպես Հայաստանում, դրանք շատ հարմարավետ չէին, բայց կառուցված էին որակով, ամուր, ոչ մի շենքի պատերին ճաքեր չկային։ Այնպես որ, ինչպես այսօր, այնպես էլ ԽՍՀՄ տարիներին, մեր իշխանությունները թքած են ունեցել իրենց հայրենակիցների ճակատագրերի վրա։ Եվ ճակատագրի հեգնանքն է, որ այդ նույն 70-80–ականների շինարարության պատասխանատու ղեկավարին շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի կոչում»։

| | |
2594 | 0
Facebook