Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

«Դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություններ արել»․ Խամոյանը՝ Սիմոնյանին

12:54, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
«Դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություններ արել»․ Խամոյանը՝ Սիմոնյանին

«Դուք այստեղ հայտարարում եք, որ հանրությունը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից․․․ նման ելույթ ունեցաք Ռուսաստանում՝ դառնալով դիվանագիտական սկանդալի կիզակետում»,- այսօր դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Դուք էսպիսի դիտարկում արեցիք, որ Հայաստանում կա տարածված կարծիք, թե Ռուսատանն է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Հետաքրքիր է, դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը»,- հարցրեց Խամոյանը։

Սիմոնյանը հորդորեց Խամոյանին հարցեր տալիս անձնական գնահատականը իջեցնել։

«Հարցի բովանդակությունը շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե կիսածաղրական գնահատականներ քիչ դնեք դրանց մեջ»,- ասաց ԱԺ նախագահը։

«Ձեր դաստիարակչական դիտարկումների մասով ուզում եմ հիշեցնել, որ դուք եք ԱԺ նախագահը Հայաստանում և դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություններ արել և մեր ռազմավարական դաշնակցին մեղադրանքներ հնչրեցրել»,- պատասխանեց Խամոյանը։

| | |
2535 | 0
Facebook