Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թշնամին փորձում է համացանցից ջնջել Մոնթեի մասին պատմությունները և լուսանկարները». Նաիրի Հոխիկյան

11:54, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
«Թշնամին փորձում է համացանցից ջնջել Մոնթեի մասին պատմությունները և լուսանկարները». Նաիրի Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային հերոս Մոնթեի դեմ թշնամին նոր հարձակման է անցել՝ փորձելով ամբողջ համացանցից ջնջել նրա մասին պատմությունները և նրա լուսանկարները։

Առաջարկում եմ որպես պատասխան՝ Մոնթեի լուսանկարը և Արցախի հայկական այն քարտեզը, որտեղ երևում են Մոնթեի ազատագրած տարածքները, տարածենք մեր սոցհարթակներում։ Այդկերպ մենք ավելի շատ կհեղեղենք համացանցը Մոնթեի մասին տեղեկություններով, ապա նաև ցույց կտանք մեր ազգային միասնականությունը։

Մոնթեն հավերժ է։ Ինչպես ինքն էր սիրում ասել՝ Մոնթեի կենացը խմելու փոխարեն Մոնթեի գործը շարունակենք․․․»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2596 | 1
Facebook