Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լսելով Աղազարյան Հովիկին՝ կորցնում եմ հավատս գիտության և գիտնականների հանդեպ». Կարեն Հեքիմյան

11:12, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
«Լսելով Աղազարյան Հովիկին՝ կորցնում եմ հավատս գիտության և գիտնականների հանդեպ». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղազարյան Հովիկն ասում է, որ «որտեղ չի հաղթել ՔՊ-ի ներկայացուցիչը, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»»:

Անշուշտ, Աղազարյան Հովիկի այս խոսքի վրա կարելի է շատ ենթադրություններ կամ եզրակացություններ անել: Սակայն, դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել:

Ուրեմն՝ քչերը գիտեն, որ Աղազարյան Հովիկն ավարտել է բարձր վարկանիշ ունեցող Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը (МГТУ им. Баумана (Московский государственный технический университет)), այնուհետև՝ նույն համալսարանի ասպիրանտուրան: Դրանից բացի՝ Աղազարյան Հովիկը տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Ի՞նչ ասեմ: Լսելով Աղազարյան Հովիկին՝ ես կորցնում եմ հավատս ոչ միայն Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի, վերջինիս ասպիրանտուրայի, այլև ընդհանրապես գիտության և գիտնականների հանդեպ:

Հ.Գ. Ժամանակին պ-ն Լիսկան ազդարարեց, որ ինքն այլևս պատմափիլիսոփայության դոկտոր է: Հենց այդ պահին մեր հասարակությունում արժեզրկվեցին պատմությունն ու փիլիսոփայությունը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
2498 | 0
Facebook