Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
Թելեգրամ

Համացանց

««Ապրելու երկիր» և/կամ «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Արման Բաբաջանյան

10:30, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
««Ապրելու երկիր» և/կամ «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Արթիկ, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Արաքս և Արարատ խոշորացված համայնքներում «Ապրելու երկիր» և կամ «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում։ Կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է՝ մերժել որևէ համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, ովքեր անթաքույց կամ քողարկված աջակցում են նախկին ռեժիմի պարագլուխներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց օլիգարխիկ, կիսաքրեական պրոքսիքաղաքական կեղծ ուժերին, կամ իրենց գործունեությամբ նպաստում են վերջիններիս վերակենդանացմանը։

Կուսակցությունը խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների և բարեգործների քաղաքական գործունեությանը սոցիալական և տնտեսական ծանր իրադրության մեջ գտնվող Հայաստանում։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավատարիմ է գաղափարական և արժեբանական ընդհանրության շուրջ համագործակցության բոլոր ձևերին՝ հիմնված Հայաստանի ժողովրդավարացման և հիմնարար բարեփոխումների ընթացքն անշրջելի դարձնելու նպատակի վրա։ Ընտրությունների արդյունքում ստացված քվեներն ի նպաստ տեղական համայնքների զարգացման և առաջընթացի արդյունավորելու նպատակով «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի պատասխանատու մարմինը շարունակում է համերաշխ քննարկումները նշյալ համայնքներում ընտրություններին մասնակցած մեր կուսակցության ավագանու ցուցակների առաջնորդների և անդամների հետ»։

| | |
1781 | 1
Facebook