Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրք ուժայինները Մուշում քուրդ զինյալներին պատկանող թաքստոց են հայտնաբերել

22:36, երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ.
Թուրք ուժայինները Մուշում քուրդ զինյալներին պատկանող թաքստոց են հայտնաբերել

Թուրք ուժայինները դեկտեմբերի 2-4-ն օդուժի աջակցությամբ լայնածավալ ռազմական օպերացիա են իրականացրել երկրի հարավարևելյան Մուշ նահանգի Շենյայլա շրջանում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է:

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են մեկ թաքստոց և առգրավել զգալի չափով տարբեր տեսակի զինատեսակներ ու այլ պարագաներ։

Գործողությունն իրականացնող անձնակազմում ընդգրկված են եղել հոտուկջոկատայիններ, ժանդարմերիայի և ոստիկանության աշխատակիցներ: Օպերացիային մասնակցել է 806 ուժային, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

4009 | 0
Facebook