Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա մեր ամոթն է, Վանո՛, մեզ կներես». Աշոտ Բլեյան

12:54, շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.
«Սա մեր ամոթն է, Վանո՛, մեզ կներես». Աշոտ Բլեյան

«Վանոն հիմա վերադառնում է իր ծննդավայր: Սա մեր ամոթն է: Ոչ թե՝ որ վերադառնում է, չէ՛, որ այսպես վերադարձավ: Սա մեր ամոթն է, սա մեր եղբոր նկատմամբ մե՛ր ուրացումն է, ի՛մ ուրացումն է. սա երրորդ հանրապետության խոցելիության շատ վտանգավոր դրսևորում է: Միևնույուն ժամանակ՝ սա մեր ժողովրդի ամոթն է, քանի որ նա իր ժողովրդի որդին է, իր արժանի, տաղանդավոր որդին է, և ժողովուրդը պիտի կարողանար պաշտպաներ Վանո Սիրադեղյանին»,- Կոթի գյուղում գրող Վանո Սիրադեղյանի հուղարկավորության ժամանակ հրաժեշտի իր խոսքում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Մենք ամեն տարի նոյեմբերը կդարձնենք Հայաստանի Հանրապետության համար Վանո Սիրադեղյանի օրեր»,- նշեց Բլեյանը:

5712 | 0
Facebook