Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

Ալավերդի-Այրում ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ձորակում․ կա զոհ

11:06, շաբաթ, 04 դեկտեմբերի, 2021 թ.
Ալավերդի-Այրում ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ձորակում․ կա զոհ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 22:49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շնող-Քարկոփ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Ալավերդի-Այրում ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում (մոտ 4 մ)․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

| | |
2138 | 0
Facebook