Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ»». Էլինար Վարդանյան

23:12, ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ.
«Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ»». Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառումը․ «Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից:
     Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները: Չգիտեմ՝ այս հարցը կընդգրկվի փոխվարչապետների մակարդակով քննարկումների օրակարգում, թե` ոչ, բայց մի բան ակնհայտ է, Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ», մյուս կողմը, թերևս, ունի իր պլանները, որոնք Նիկոլի առաջարկած «ամեն գնով» խաղաղության օրակարգում չեն տեղավորվում»:

3183 | 2
Facebook