Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Իրադարձություններ

«Ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն». ՀՀ ՄԻՊ

20:48, ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն». ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի նկատմամբ բռնության գործադրելը և սպանելն ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն:
     Այս միջադեպը վերահաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին հայկական բնակավայրերի և խաղաղ բնակչության հարևանությամբ կյանքի իրավունքի խախտում է, անվտանգության անմիջական սպառնալիք։
     Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի ԱԱԾ-ն հաստատել են, որ այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի։ Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից։
     Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական արարքները և՛ Հայաստանում, և՛ Արցախում նույնաբնույթ են, իսկ դրանց աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է»:

| | |
1390 | 0
Facebook